Պատգամավոր․ Ադրբեջանական մի քանի խոցված ԱԹՍ ունենք, մեկը «կամիկաձե» է (Ֆոտո)![]() 13 հուլիսի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Այս պահին ՀՀ-ն ունի ադրբեջանական մի քանի խոցված անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է, ԱԺ նիստի ժամանակ հայտնել է «Իմ քայլից» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Հակառակորդի գործողությունները, ըստ էության, իրենց տրամաբանության մեջ ճնշվել են: Մնացած հարթակներում հարցի քննարկումները կախված են նրանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր դիրքորոշումը», - ասել է նա: Banak.info-ն հրապարակել է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը՝ նշելով, որ այն, նախնական տվյալով, Thunder-B տեսակի ԱԹՍ է: Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |