Գյումրիում անձրևից հետո մեքենաները ջրի տակ են մնացել, փողոցներին կարկուտի հաստ շերտ է

Գյումրիում անձրևից հետո մեքենաները ջրի տակ են մնացել, փողոցներին կարկուտի հաստ շերտ է

PanARMENIAN.Net - Գյումրիի փողոցները ջրով են պատվել հորդառատ անձրևից ու կարկուտից հետո։ Սոցցանցերի մի շարք օգատերեր կադրեր ու տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, որ Գյումրիում անձրևից հետո կենտրոնական փողոցներում մեքենաներ են հայտնվել ջրի տակ, փողոցները կարկուտի հաստ շերտով են պատած, իսկ երթևեկությունը որոշ հատվածներում կանգ է առել։

Օգտատերերից Արմ Հակոբյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ հորդառատ անձրևի պատճառով դժվարացել է քաղաքային տրանսպորտի ու մեքենաների աշխատանքը, որոշները փողոցներով հոսող ջրի պայմաններում պարզապես կանգնեցրել են մեքենաները։

Օգտատերերից Արթուր Նաջարյանի հրապարակած տեսանյութում կրկին երևում են ջրառատ փողոցներն ու այնտեղով կիսով չափ ջրի մեջ երթևեկող մեքենաները։

Պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս Գյումրիում տեղացած անձրևի հետևանքները ներկայացնող լուսանկարներ է հրապարակել, որտեղ կրկին ներկայացված են քաղաքի կենտրոնական փողոցներն ու այդտեղ կիսով չափ ջրի տակ մնացած մեքենաները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---