Վրաստանի նախագահն արձագանքել է Տավուշում սահմանային լարվածությանը![]() 14 հուլիսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերաբերյալ։ Նա հույս է հայտնել, որ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և խաղաղ բանակցությունների միջոցով իրավիճակի հետահագա էսկալիացիայից կխուսափվի։ «Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և համաշխարհային կայունության պահպանումը խիստ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ 2 բարեկամ և գործընկեր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետագա զարգացման և բարօրության համար»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |