ԱՄՆ սենատորն աջակցություն է հայտնել Հայաստանին![]() 14 հուլիսի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսից ընտրված սենատոր, դեմոկրատ Էդ Մարքին աջակցություն է հայտնել Հայաստանին՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին։ «Հայաստանի կողքին եմ, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ձգտումները և պետք է անմիջապես դադարեցնեն կոնֆլիկտը»,- այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը երկու զոհ ունի, ևս 2 ոստիկան ու 3 պայմանագրային վիրավոր են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտարարել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականանետերից արկեր է արձակել Չինարիի և Բերդի ուղղությամբ, տուժածներ չկան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |