ՀԱՊԿ․ Երևանին և Բաքվին կոչ ենք անում անհապաղ վերականգնել հրադադարը![]() 14 հուլիսի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարությունը կոչ է անում Երևանին և Բաքվին «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», hայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է Aysor.am-ը: «ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, ներառյալ՝ ծանր զենքի կիրառմամբ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրի սահմաններին, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: «Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |