ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահամանին գիշերային պատժիչ գործողություններից կադրեր։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարք։
Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։