Մարտերում առաջին անգամ ՀՀ-ում արտադրված մարտական անօդաչու է կիրառվել![]() 14 հուլիսի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա գրառմանը կցել է ավելի վաղ հրապարակված «Գիշերային պատժիչ գործողություններ» տեսանյութը։ «Փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է նա:
Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 սպանվածի և 4 վիրավորի մասին: Սպանվածներից երկուսը բարձրաստիճան զինվորականներ են՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և նույն կորպուսի հրետանու պետը։ Տավուշում բախումների հետևանքով հայկական կողմը 2 զոհ ունի և 5 վիրավոր։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |