14 հուլիսի 2020 - 18:19 AMT
Հուլիսի 14-ից Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ

Հուլիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն փոփոխություններ․ գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։

Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում։ Մինչ աշխատանքների ավարտը մետրոն կգործի փոխված գրաֆիկով։