Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման կադրերը![]() 14 հուլիսի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են հայկական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցում ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ն իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանք է։ ԱԹՍ-ի թռիչքի բարձրությունը մինչև 9144 մ է, թռիչքի տևողությունը՝ 30-36 ժամ: Առավելագույն թռիչքային զանգվածը 1180 կգ: Razm.info-ն գրում է, որ սա այս տիպի անօդաչու թռչող սարքի` աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Կայքի հաշվարկով՝ մեկ սարքի արժեքը հասնում է մինչև $30 մլն-ի։ Հայտնի ամենաթանկ գինն անօդաչուների համար վճարել է Շվեյցարիան՝ 6 սարքի համար $256 մլն (յուրաքանչյուրը՝ $42 մլն): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |