Կիպրոսը հայ ժողովրդի կողքին է և հուսով, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով, Twitter-ում իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների։
«Անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին զարգացումներով և նոր բախումներով։ Կանգնած ենք հայ ժողովրդի կողքին և հուսով ենք, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»,- գրել է նա:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին արձագանքել ու հրադադարի կոչ են արել նաև ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, ԱՄՆ պետդեպը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։