Հաքերները կոտրել են Twitter-ում Օբամայի, Գեյթսի, Բեզոսի, Մասկի և ուրիշների հաշիվները![]() 16 հուլիսի 2020 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Twitter-ում հաքերներին հաջողվել է կոտրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, ռեփեր Քայնե Ուեսթի, Apple-ի և Uber-ի հաշիվները։ Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Twitter-ում նրանց էջերից մի քանի րոպեի տարբերությամբ հայտնվել են հաղորդագրություններ՝ առաջարկելով ցանկացած չափի բիթքոին ուղարկել կոնկրետ հաշվի և հետ ստանալ երկու անգամ ավելի մեծ գումար, փոխանցում է DTF-ը։ Ըստ երևույթին՝ հաքերներին հաջողվել է մուտք գործել սոցկայքի ադմինիստրատիվ իրավունքների հատված կամ այնտեղ խոցելի կետեր գտնել։ Սա Twitter-ի պատմության ամենախոշոր հաքերային հարձակումներից է։ Նման գրառումներով միկրոբլոգերը Twitter-ն անմիջապես արգելափակել է, սակայն եթե խոսքը համատարած հարձակման մասին է, ապա համացանցում կարող են հայտնվել բազմաթիվ մարդկանց անձնական տվյալներ։ Twitter-ի վրա այս հարձակումից հետո ընկերության ակցիաները նվազել են 3%-ով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |