Փաշինյան․ 100-հոգանոց դիվերսիա է եղել՝ «Անվախ» դիրքը գրավելու նպատակով![]() 16 հուլիսի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները հուլիսի լույս 16-ի գիշերը մոտ 100 հոգով հերթական դիվերսիոն հարձակումն են իրականացրել՝ Տավուշի մարզի Անվախ կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը շրջանաձև պաշտպանությամբ կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։ «Դիվերսիայից հետո ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ից հետո սկսել են հրետակոծել Մովսես և Այգեպար գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել նաև Անվախ դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն մեր զինված ուժերը հետ են մղել դրանք ու իրավիճակն առել լիակատար հսկողության տակ»,-հայտարարել է վարչապետը։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |