Մամեդյարովը՝ լրագրողներին․ «Ալլահի սիրուն, վերջ տվեք»![]() 16 հուլիսի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ադրրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ում հրաժարականի մասին հուլիսի 15-ից Ալիևի կողմից քննադատությունից հետո ոչ պաշտոնական տեղեկատվություն է տարածվում, խնդրել է լրագրողներին իրեն այլևս չխնդրել մեկնաբանել իր հասցեին նախագահի հնչեցրած գնահատականները։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։ «Ալլահի սիրուն, վերջացրեք։ Ուրիշ հարցեր չունե՞ք։ Այս ինչ հարց է։ Եվ ինչպես կարելի է նման բան հարցնել այս ժամին*․․․ զանգեք Լեյլա Աբդուլաևային (ԱԳՆ մամուլի խոսնակ-խմբ․)։ Նա կպատասխանի ձեր բոոլոր հացերին»,- ասել է նա։ Հուլիսի 15-ին Ալիևը կոշտ քննադատել էր ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։ «ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել էր Ալիևը։ Նա նաև բողոքել էր, որ Մամեդյարովն աշխատում է տանից։ Շաբաթներ առաջ պատմել էինք Մամեդյարովի գլխին կուտակվող սև ամպերի մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |