Թորոսյան․ Covid-19-ով 650 ծանր և ծայրաղեղ պացիենտ կա![]() 16 հուլիսի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 650-ի մոտակայքում, մոտ 50 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ արդեն 4 օր է՝ տանը կամ բժշկական այլհաստատություններում տեղափոխման սպասող քաղաքացիներ չկան։ «Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ` առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց»,- ասել է նախարարը: Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսով վարակի 33,559 դեպք։ Կա կորոնավիրուսից մահվան 607 դեպք, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահվան 189 դեպք։ Առողջացել է 21,931 մարդ։ Փաստացի բուժվում է 10,832 մարդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |