ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացուն վերադարձնելու համար![]() 16 հուլիսի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն արձագանքել է Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու միջադեպին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին՝ հուլիսի 15-ին: Կառույցի տարածած հաղորդագրությունան համաձայն՝ հուլիսի 8-ին ԱՀ Նախիջևանի հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ի լրատվականը: Պարզվել է, որ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Նա ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: Ադրբեջանական պետական Naxcivantv հեռուստաալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Խնձորեսկից Նարեկ Սարդարյան անունով անձը ներկայացվում է որպես Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից ինքնակամ Ադրբեջանի սահմանը հատած։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, ինչից հետո սկսում են ներկայացվել որպես սեփական կամքով սահմանը հատած անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |