Տեսալսողական մեդիայի մասին օրենքը որոշ փոփոխություններով ընդունվել է![]() 16 հուլիսի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 79 կողմ, 17 դեմ ձայներով՝ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Նախագծին դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում փոփոխվել են մրցութային փաստաթղթերը, դրանցում ներառվել է էթիկայի կանոնագիրը և ինքնակարգավորման մեխանիզմը, որն ազատում է ԶԼՄ-ներին կարգավորող մարմնի կողմից որևէ բովանդակային գնահատական տալու պարտավորությունից: Վերանայվել է նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող եթերաժամանակը․ հեռուստաեթերով ազգային փոքրամասնություններին կտրամդրվի շաբաթական 30 րոպե, իսկ ռադիոյով՝ 2 ժամ հեռարձակում: Մեկ այլ փոփոխությամբ հանրային մուլտիպլեքսում եղած բոլոր հեռուստաալիքները հունվարի 1-ից հետո բոլոր ցանցային օպերատորներով հասանելի են լինելու հանրությանը։ Նախագծի մյուս փոփոխությունն այն է, որ ընտրություններից կամ հանրաքվեից առաջ հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվի լռության օրը քարոզչություն իրականցնելու համար, եթե ուղիղ եթերում զգուշացվել է քարոզչության հեղինակին խախտման մասին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքի նախագծով նոր օրենսդրական կարգավորումներ կմտցվեն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մեջ: Դրանցով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ստեղծելով մրցակցային նոր միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարելով: Օրենքը, սակայն, միանշանակ չի ընդունվել ու քննադատության է արժանացել լրագրողական ու փորձագիտական շրջանակում։ Ոմանց գնահատմամաբ՝ նման օրենք ընդունելը քաղաքական որոշում է, դրանից օրենքը որակական փոփոխություն չի կրում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |