Փաշինյանը մեկնում է Մինսկ՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու![]() 16 հուլիսի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 16-17-ն աշխատանքային այցով Բելառուս (Մինսկ) կմեկնի ՀՀ պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Համապատասխան որոշումը հրապարակված է E-gov.am հարթակում։ Կորոնավիրուսի համաճարակից ի վեր սա միջկառավարական հանձնաժողովի առկա ձևաչափով առաջին նիստն է։ Նիստի օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև միության երկրներում կորոնավիրուսի և վարակիչ այլ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը։ Նիստին քննարկվելու է տիեզերական և աշխարհատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում գործակցության մասին նախագիծը։ Ուսումնասիրվելու են նաև ԵԱՏՄ ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները և դրանց շուրջ հարցեր։ Գործուղման մեջ գտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |