ՀՖՖ նախկին ղեկավարի ընկերության ու ֆեդերացիայի միջև կեղծ պայմանագրերով 120․7 մլն դրամ է հափշտակվել![]() 16 հուլիսի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր, արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 120․7 մլն դրամ, հայտնում են ոստիկանությունից։ 2002-2018 թվականներին ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն է եղել։ Ոստիկանությունից հայտնում են, որ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Ըստ պայմանագրի՝ սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար ընկերությանը փոխանցվել է 178․8 մլն դրամից ավելի գումար, սակայն ծառայությունները մատուցվել են թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չեն մատուցվել։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |