ԳՇ պետի պաշտոնից ազատված Դավթյանը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ![]() 17 հուլիսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Նա այս պաշտոնին փոխարինելու է Ավետիք Քերոբյանին, որը պաշտոնից ազատվել է փետրվարին։ Գեներալ-լեյտենանտը ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատվել էր հունիսի սկզբին, երբ մամուլն արձանագրել էր, որ արտակարգ դրության ժամանակ կայացել է նրա որդու հարսանեկան խնջույքը։ Նա ԳՇ պետ էր նշանակվել 2018 -ի մայիսին։ Դավթյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, «Արիության մեդալով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |