17 հուլիսի 2020 - 13:17 AMT
Կորոնավիրուսի 7 նոր դեպք՝ Արցախում․ 2 հիվանդ ծանր վիճակում է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, 4-ը՝ նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Բոլոր նոր վարակակիրները Ստեփանակերտից են։

Միաժամանակ, առողջացել է 5 հոգի, 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, 4-ինը՝ միջին ծանրության:

Ընդհանուր առմամբ՝ Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 163 մարդու մոտ, 133-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժվում է 30 հոգի, մեկուսացված է 50 քաղաքացի: