Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող Moderna-ի ակցիաներն աճել են 17%-ով![]() 17 հուլիսի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող Moderna ընկերության ակցիաները հուլիսի 14-ին աճել են 17%-ով, երբ հրապարակվել են պատվաստանյութի կլինիկական առաջին փորձարկումների արդյունքները, փոխանցում է «Վեդոմոստին»: Սա հազվագյուտ դեպք է, երբ ընկերության ակցիաները բարձրանում են մի տեղեկությունից հետո, որը փաստացի նորություն չէ։ Հուլիսի 14-ին հայտարարվել էր, որ ընկերությունն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը։ Փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ կորոնավիրուսի հակամարմինների սինթեզ է խթանվել, և փորձարկման 67-րդ օրը նրանց մոտ հակամարմինների քանակը 2-4 անգամ գերազանցել է հիվանդությունը բնական ճանապարհով հաղթահարածների հակամարմինների քանակին: Moderna-ի պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին փուլը սկսվել է մարտի կեսերին։ ԶԼՄ-ների ուշադրությունն այդ ժամանակ ևս բևեռված էր ընկերության վրա․ նրանք աշխարհում առաջինն էին, որ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկում էին անում մարդկանց վրա։ Ապրիլի վերջին ընկերությունը փորձարկումների առաջին արդյունքը ներկայացրել է ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վերահսկողության կենտրոնին՝ թուլտվություն խնդրելով կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի համար։ Մայիսի 18-ի Moderna-ն ներկայացրել է պատվաստանյութի առաջին փորձարկման արդյունքների մասին տեղեկություններ, հայտարարվել էր, որ պատվաստանյութի շնորհիվ մարդու մարմնում հակամարմիններ են հայտնվում։ Ֆոնդային շուկաները բուռն էին արձագանքել հայտարարությանը և Moderna-ն NASDAQ-ում հենց նույն օրը հասել էր իր պատմական պիկին՝ $82,2-ի այդպիսով 4 ամսում 4 անգամ թանկանալով։ Moderna ընկերության հիմնադիրն ու ղեկավարը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ինքն անձամբ բանակցություններ է վարում ընկերության ներկայացուցչի հետ՝ պատվաստանյութի ձեռքբերման համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |