ՌԴ ԱԳՆ ու ԵՄ ներկայացուցիչներ․ Զերծ մնալ էսկալացիայի տանող քայլերից ու հռետորաբանությունից![]() 18 հուլիսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայ-ադրբեջանական բախումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Կողմերը վերահաստատել են առավելագույն զսպվածություն ցուցաբերելու, հետագա էսկալացիայի տանող քայլերից ու հռետորաբանությունից զերծ մնալու, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելու կարևորությունը»,- ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զրույցը կայացել է ԵՄ նախաձեռնությամբ: Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի և 18-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |