Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Արցախում![]() 22 հուլիսի 2020 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, փոխանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից միևնույն ընտանիքի անդամներ են և գտնվում են մեկուսացման վայրում: 2 դեպք հայտնաբերվել է Ասկերանի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և վարակը հաստատվել է սահմանային անցակետում թեստ հանձնելու արդյունքում: Մյուս 4 նոր դեպքը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժվում է 39 հոգի, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի: Թեստավորումների նպատակով վերջին մեկ օրում 103 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 081 փորձանմուշի հետազոտություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |