Ֆրանսիայում սկսվել է ITER փորձարարական ջերմամիջուկային ռեակտորի հավաքումը![]() 30 հուլիսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում տրվել է ITER փորձարարական ջերմամիջուկային ռեակտորի հավաքման պաշտոնական մեկնարկը, սպասվում է, որ առաջին պլազման ձեռք կբերվի 2025-ի դեկտեմբերին, իսկ մինչև 2035-ը կսկսեն դեուտեր-տրիտիում պլազմայի փորձարկումները։ Միջոցառմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ITER-ի գործընկեր երկրների կառավարությունների այլ ղեկավարներ, փոխանցում է N+1-ը։ Նախագծի հիմանական նպատակն է ցույց տալ էներգետիկ ռեակտորի կոմերցիոն հնարավորությունները, որում ավելի ծանր տարրերից թեթևի սինթեզ է տեղի ունենում, ինչպես նաև լուծել մի շարք ֆիզիկական և տեխնոլոգիական խնդիրներ։ ITER-ը համարվում է ֆիզիկական բարդագույն կայաններից մեկը, որ երբևէ ստեղծվել է մարդու կողմից։ Ռեակտորի ընդհանուր զանգվածը 23,000 տոննա է, այն հսկայական շենք է զբաղեցնում։ Միջազգային փորձարարական ջերմամիջուկային ռեակտորի՝ ITER նախագծի մեկնարկը տրվել է 1992-ին, այս պահին փորձին մասնակցում են Չինաստանը, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ճապոնիան, ՌԴ-ն, Հրվ. Կորեան, Ղազախստանը և ԱՄՆ-ն։ Շենքը, որտեղ տեղադրված է ռեակտորը, գտնվում է Ֆրանսիայում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |