Թումո շարժական կենտրոն` Բերդում![]() 30 հուլիսի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում Թումո շարժական կենտրոն կկառուցվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` այդ նպատակով անհատույց 0․03 հա հողատարածք տրամադրելով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Նախագիծը ներկայացնելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կենտրոնը կառուցվելու է Բերդ քաղաքում։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ 2019-ին Թումոն արդեն հաստատել է մարզերում շարժական կենտրոններ ունենալու նախագիծը։ Նախարարի խոսքով՝ կենտրոններում հնարավոր է նաև ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել։ «Կենտրոնները շարժական են, և մի վայրում իրենց արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել այլ համայնք և այնտեղ շարունակել աշխատել»,– ասել է Հարությունյանը` հավելելով, որ Տավուշում կառուցվող կենտրոնը շարժականներից առաջինն է լինելու։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011 թվականի օգոստոսին։ Այն 12-18 տարեկան դեռահասների համար ՏՏ ոլորտի պրակտիկ արտադպրոցական ծրագիր է ներկայացնում, նման կենտրոններ կան նաև Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |