Սոցբնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալները կվճարվեն![]() 30 հուլիսի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կվճարի պետությունը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը կսահմանի փոխհատուցման չափ՝ պայմանավորված շահառուների թվի և ծառայությունների սակագների փոփոխությամբ։ 2020-ին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է 144,000 դրամ, այն անկանխիկ եղանակով բանկ կփոխանցվի այդ նպատակով բացված հաշվեհամարին։ Գումարը կանխիկացնել կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։ Նախարարի խոսքով՝ նպատակն է մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը: «ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ»,– հայտնել է նախարարը։ Մինչև այս սոցիալական տունը միայնակ թոշակառուներին տրամադրում էր միայն կացարան, երբեմն էլ` սոցիալական որոշ ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |