Բեզոսը սոցցանցերը կոչել է «նրբերանգները ոչնչացնող մեքենաներ»![]() 30 հուլիսի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը սոցցանցերը կոչել է «նրբերանգները ոչնչացնող մեքենաներ»։ Այս մասին հայտնում է GeekWire-ը։ «Մի քիչ վհատեցնող է, բայց ինձ թվում է, որ սոցիալական մեդիան նրբերանգների ոչնչացման մեքենա է։ Եվ ես այն կարծիքին չեմ, որ դա օգտակար է ժողովրդավարությանը», - ասել է Բեզոսը: Կոնգրեսում լսումներ են անկացվել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Apple-ի ղեկավար Թիմ Քուկի, Google-ի ղեկավար Սունդար Պիչայիի և Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսի հետ։ Միլիարդատերերը հարցաքննվել են հակամենաշնորհային, մասնավորապես` մրցակիցներին ոչնչացնելու կամ «բնում խեղդելու» հարցերով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |