Օգոստոսի 2-ին Կրասնոդար-Երևան չարտերային թռիչք կկայանա![]() 30 հուլիսի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին ժամը՝ 17։30-ին, Կրասնոդարի միջազգային օդանավակայանից տեղի կունենա Armenia ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Ատլաս Յուգ» ՍՊԸ-ի տոմսարկղերից։ Կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8/863/266-56-03, +7/951/829-69-08։ Ավիատոմսի արժեքը 11,700 ռուբլի է (մոտ 75,000 դրամ)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,- ասվում է գրառման մեջ։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |