Պուտին․ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է կամավոր լինի![]() 30 հուլիսի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է լինելու, իսկ զանգվածային պատվաստման մասին որոշումն ընդունվելու է միայն այն ժամանակ երբ դեղի առումով հստակ վստահություն կլինի։ ՌԴ նախագահը, շեշտելով կամավորության սկզբունքը, հավելել է նաև, որ անհրաժեշտ է գրագետ իրազեկել մարդկանց պատվաստումների կարևորության վերաբերյալ։ Նա ասել է, որ մարդկանց պետք է տեղեկացնել, թե որտեղ և երբ հնարավոր կլինի անվճար պատվաստվել՝ նախնական պայմանավորվածությամբ, առանց հերթերի, գրում է Interfax-ը։ «Պատվաստվել գրիպից, թե՝ ոչ, յուրաքանչյուր անձի ընտրությունն է, բայց նաև նրա հսկայական պատասխանատվությունը ոչ միայն սեփական, այլև հարազատների առողջության համար է», -ասել է նա։ Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր ՌԴ-ում վարակի 834,499 դեպք է գրանցվել, որից 629,655 մարդ ապաքինվել է։ Վիրուսից մահացել է 13, 802 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |