«ՎԵՈՆ Արմենիան» գնելու համար Եսայաններին մրցակից է հայտնվել![]() 31 հուլիսի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Նովաթել» ընկերությունը հայտնել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ՝ ՀՀ-ում Բիլայն բջջային օպերատորի 100% բաժնեմասը ձեռք բերելու իր «լրջագույն ցանկության մասին»։ «Նովաթելը» բարձր է գնահատում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ինժեներատեխնիկական և սպասարկող անձնակազմի որակավորումը, պատրաստակամ է ընկերությունն արդյունավետ կառավարել: «Գերակա կհամարվի բաժանորդների թվի աճը և կապի որակի բարելավումը ներդրումային ծրագրերի շրջնակում»,- ասում են ընկերությունում։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Մինաս Երզնկյանը հայտնեց, որ ընկերությունը նորաստեղծ է։ Նրա խոսքով՝ ընկերության թիմը հեռուստահաղորդակցության ոլորտում աշխատում է երկար տարիներ, սակայն քանի որ վաճառող կողմը նախընտրում է գործ ունենալ նոր էջից բացված ընկերությունների հետ, դրա նպատակով թիմը որոշել է նոր ընկերությամբ հանդես գալ։ Ավելին ճշտել չհաջողվեց։ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը ներկայացված է «Բիլայն» ապրանքանիշի ներքո։ Այն գնելու ցանկություն ունի նաև UCOM-ի հիմնադիրներ Եսայան եղբայրների նոր՝ «Թիմ» ընկերությունը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է վաճառքը։ Ընկերությունը, Եսայանների պլանների համաձայն, պիտի գնվի վարկով ու գրավադրվի բանկում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |