«Գալաքսի» ընկերությունների խմբի՝ 2019-ի հարկային և վարկային ցուցանիշները

«Գալաքսի» ընկերությունների խմբի՝ 2019-ի հարկային և վարկային ցուցանիշները

PanARMENIAN.Net - «Գալաքսի» ընկերությունների խմբի 2019-ի հարկային պորտֆելը կազմել է ավելի քան $31 մլն, որը 2018-ի նույն ցուցիչի համեմատ աճել է մոտ $4 մլն-ով։

Հայաստանի խոշոր հարկատուներից ու գործատուներից «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերության մոտ 3000 աշխատակցի, հրապարակել է 2020թ. տնտեսական և սոցիալական ազդեցության տարեկան զեկույցը, որում ներկայացված են ընկերությունների խմբի 2019թ. պետությանը վճարված հարկերն ու տուրքերը, վարկային պորտֆելը, աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա ազդեցության ցուցանիշն ու կարևոր այլ տեղեկատվություն։

«Մեր շահերի կենտրոնը Հայաստանն է, ինչի վկայությունը մեր 20 տարվա գործունեության արդյունքն է։ Հավատում ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ երկրի կայուն զարգացման և մարդկանց կյանքի որակի բարելավման հարցում, և մեր քայլերն ուղղում այդ առաքելության իրականացման համար», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Ընկերությունների խումբն իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում Հայաստանում ամեն երրորդ տնային տնտեսություն։ Համայնքի տիպային բնութագիրը քաղաքաբնակ, բարձրագույն կրթությամբ, միջին և բարձր եկամտային խմբի 18-55 տարեկան կանայք և տղամարդիկ են, որոնց 46,3%-ը քաղաքականապես ակտիվ են և 76%-ի համար ինտերնետն ինֆորմացիայի առաջնային աղբյուր է։ Միայն 2019թ. ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից տեղական շուկայից ձեռքբերումները կազմել են $53 մլն, ինչը զգալի ազդել է երկրի ՀՆԱ-ի վրա։

«Գալաքսին» 2019-ին ունեցել է 3,02% մասնաբաժին ՀՀ բանկերի կողմից տրամադրված վարկային պորտֆելում, որը կազմել է մոտ $128 միլիոն, ինչն էլ էական եկամտաբերություն է ապահովել բանկային համակարգի համար։

Ընկերությունների խմբում աշխատավարձային ֆոնդում էական բարելավում է նկատվել։ Միջին ամսական աշխատավարձը, որը 2018-ին եղել է 314,000 դրամ, 2019-ին դարձել է 376,000 դրամ, իսկ վճարված եկամտային հարկը կազմել է 3,7 մլրդ դրամ։

Ավելի վաղ ընկերությունների խումբը հայտարարել էր, որ տնտեսական գործունեության սահմանափակումների առաջին եռամսյակն ամփոփում է առանց աշխատատեղերի կրճատման։ ։

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը