Starthub-ն աջակցում է Գյուլբուդաղյանի հետ հանդիպմանը՝ նվիրված Berkeley SkyDeck-ի աշնանային ընտրափուլին![]() 31 հուլիսի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Berkeley SkyDeck աքսելերատորը մեկնարկում է 2020թ. Աշնանային շրջանի ընդունելությունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը։ Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Այս առումով դժվարին է գերագնահատել Կարեն Գյուլբուդաղյանի դերը, ում տարիների ընթացքում ներդրված ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է դարձել SkyDeck-ում ներկայացված 30-ից ավելի երկրի շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris և AimHub հայկական ստարտափերը։ ՀՀ-ում Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Armenia տեղեկատվական հարթակը, Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի շարք գործընկերների հետ միասին, օգոստոսի 3-ին՝ ժամը 20։00-ին կազմակերպում է առցանց աշխատանքային հանդիպում Գյուլբուդաղյանի հետ։ Դրա նպատակն է օգնել ստարտափերին առավել արդյունավետ մասնակցել ընտրական փուլին։ Հայ ստարտափերները հնարավորություն կունենան հարցեր ուղղել և լսել Գյուլբուդաղյանի խորհուրդները Berkeley SkyDeck-ի հերթական շրջափուլի ընդունելության գործընթացի մասին։ Հարցերը կարելի է տալ նաև մինչ առցանց հանդիպման մեկնարկը հետևյալ հղմամբ: Հանդիպումը մասնավորապես կընթանա հետևյալ թեմաների շուրջ. • Ինչպե՞ս պատրաստել Berkeley SkyDeck-ի դիմումը և ներկայացնել նախագիծը (pitch deck): • Ի՞նչն է օգնում և խանգարում ստարտափներին ընտրական հարցազրույցների ընթացքում։ • Տեղեկատվություն՝ Berkeley SkyDeck-ի ընդունելության ներքին գործընթացների մասին: • Ի՞նչ այլ ձևեր կան մասնակցելու Berkeley SkyDeck-ին: Կարեն Գյուլբուդաղյանը Strategic Value Ventures ընկերության (SVV) հիմնադիրն է, UC Berkeley SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամը: Կարենը ունի 25 և ավել տարվա հազվագյուտ փորձ՝ ներառյալ Tesla-ի IPO-ն, Yahoo-ի հետ ռազմավարական գործընկերությունը, հարկային քաղաքականության մշակումը, էկոհամակարգերի և տնտեսական զարգացումը Միացյալ Նահանգներում և այլն: Որպես մենթոր նա օգնել է աշխարհի տարբեր երկրների ստարտափների: Նա UC Berkeley SkyDeck-ի էկոհամակարգը բացեց հայկական և ռուսական ստարտափերի համար: SkyDeck աքսելերատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջազգային մակարդակով թոփ 3-ից մեկն է: Աքսելերատորը ընտրված միջազգային ստարտափերին առաջարկում է անփոխարինելի փորձ, լավագույն գիտահետազոտական համալսարանի և գործարար համայնքի հսկայական ռեսուրսները, ներառյալ 300 խորհրդատու, SkyDeck Fund-ից 105.000 ԱՄՆ դոլարի ներդրում, 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք անվճար և զեղչված ծառայություններ, լաբորատորիաներ, ասպիրանտներ, ուսանողներ և պրակտիկանտներ, ավելի քան 500.000 UC Berkeley շրջանավարտ և 800+ ներդրող դեմո օրվա ընթացքում: Strategic Value Ventures, LLC (SVV) Սան Ֆրանցիսկոյում հիմնված մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է փորձաքննություն հետևյալ կազմակերպությունների համար. • Համաշխարհային ստարտափերին՝ օգնելով կառուցել ռազմավարություն, ստեղծել հնարավորություններ և դարձնելով նրանց գլոբալ խաղացողներ: • Էկոհամակարգի գործընկերներին՝ մշակելով միջազգային ռազմավարական դաշինքներ (օր՝ պետական-մասնավոր համագործակցություն): SVV-ն իր ստեղծման օրվանից հանդիսացել է UC Berkeley SkyDeck-ի համաշխարհային ռազմավարական գործընկերը: Առցանց հանդիպման գործընկերներն են Սրաթեջիք Վելյու Վենչուրս (SVV), Հայաստանի Ստարտափ ակադեմիան, Beeline Ստարտափ ինկուբատորը, Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնը, Գրանատուս Վենչուրս հիմնադրամը, ՀԱՀ Ձեռներեցության և պրոդուկտների նորարարության կենտրոնը (EPIC): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |