ՀՀ և Արցախի ԱԳՆ ղեկավարներ․ Պետսահմանին և շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը կարևոր է![]() 31 հուլիսի 2020 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում կարևոր է պետական սահմանին և շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը, հայտարարել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը։ «ԱԳ նախարարներն առաջնային են համարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, մասնավորապես` հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանումը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարումը և հակահայկական հռետորաբանության դադարեցումը»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Մնացականյանը շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ։ Հուլիսի 12-ից իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Պաշտոնական տվյալներով՝ սահմանային մարտերից հետո Ադրբեջանն ունի 13 զոհ, հայկական կողմը՝ 5։
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |