ԱՄՆ-ում չեղարկել են Բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացրածի մահապատիժը![]() 1 օգոստոսի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է ահաբեկչության համար դատապարտված ազգությամբ չեչեն Ջոխար Ցարնաևի մահապատիժը։ Նա դատապարտվել էր 2013 թվականին Բոստոնյան մարաթոնին ահաբեկչություն իրականացնելու համար, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել 260-ից ավելին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։ Մահապատժի որոշումը դատարանը ընդունել էր 2015 թվականին։ Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորները նախաձեռնել են երկրորդ անգամ քննել գործը, քանի որ առաջին դատական գործընթացի ժամանակ երդվյալ ատենականլները ըստ պատշաճի չեն ընտրվել։ Մասնավորապես՝ դատն անցկացվել է Բոստոնում, ինչը, պաշտպանների կարծիքով, բացառել է անկողմնակալ ատենակալների ընտրությունը։ Ցարնաևի փաստաբանները պնդում են, որ Ջոխարը ենթարկվել է ավագ եղբայր Թամերլանայի հրամաններին․ եղբայրները Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ երկու պայթուցիկ են տեղադրել։ Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |