Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի մի մասը կնկարահանվի տիեզերքում․ Հատկացվել է $200 մլն

Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի մի մասը կնկարահանվի տիեզերքում․ Հատկացվել է $200 մլն

PanARMENIAN.Net - Ամերիկյան Universal Pictures ընկերությունը պատրաստվում է $200 մլն ներդնել դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ նոր ֆիլմի համար, որի որոշ տեսարաններ նկարահանվելու են Միջազգային տիեզերակայանում։ Այս մասին փոխանցում է «Կուլտուրոմանիա»-ն։

Սա բյուջեի վերջնական տարբերակը չէ, քանի որ ֆիլմը դեռ սցենար չունի։

Հնարավոր է նաև, որ տեխնիկական որոշ ծախսերհոգա Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Դագ Լայմանը։ Բովանդակության և ժամկետների հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Թոմ Քրուզը նոր ֆիլմի կկարողանա նկարվել միայն 2022 թվականից հետո, քանի որ աշխատում է Իթան Հանթի մասին ֆիլմերի յոթերորդ և ութերորդ մասերի վրա։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան