ՀԿԵ․ Վրաստան-ՀՀ երկաթուղին սեպտեմբերի առաջին կեսին չի գործի 3 օգոստոսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից 16-ը կդադարի Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկությունը, սակայն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չեն լինի, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ «Նշված սահմանափակումների հետ կապված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չի կանխատեսում դեպի Հայաստան բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երթևեկության դադարի պատճառը Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարությունն է։ «Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկում է բեռնափոխադրողներին սեպտեմբերի ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո: ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: 2008-ին կնքված պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |