Փաշինյան․ Եղբայրական Լիբանանի կողքին ենք

Փաշինյան․ Եղբայրական Լիբանանի կողքին ենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցնցված է եղբայրական Լիբանանում մահաբեր պայթյունից։

Նա հավելել է նաև, որ Հայաստանը կանգնած է եղբայրական երկրի կողքին։

«Հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին:

Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։

Լիբանանի հայությանը, եղբայրական ժողովրդին ու պետությանը զորկացություն է հայտնել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին»,- ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---