Շահումյանի հանքավայրը 2020-ի 6 ամսում մոտ 27,000 ունցիա ոսկի է արտադրել 5 օգոստոսի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի առաջին կեսին Կապանի ոսկու հանքարանը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությունն արտադրել է 26,960 ունցիա ոսկի և նպատակ ունի մինչև տարեվերջ արտադրել 55,000 ունցիա։ Այս մասին հայտնում է Proactive Investors-ը։ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդի» ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ: 2006 թվականից հանքավայրը շահագործվել է կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» կորպորացիայի կողմից, 2016-ին այն վաճառվել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը, որն էլ իր հերթին վաճառել է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդին»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |