Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ազատման դիմում է գրել

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ազատման դիմում է գրել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, փոխանցում է Aysor.am-ը։

«ՀՀ նախագահը ստացել է միայն մեկ առաջարկություն՝ ոստիկանության պետի տեղակալներից մեկին՝ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ»,- ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ ազատման դիմում է գրել նաև փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը: Նախագահականից, սակայն, հայտնել են, որ նման առաջարկություն չեն ստացել։

Հայկ Մհրյանը փոխոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 29-ին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---