Փաշինյան․ ՀՀ օգնությունն առաջարկեցի Լիբանանի ժողովրդին

Փաշինյան․ ՀՀ օգնությունն առաջարկեցի Լիբանանի ժողովրդին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ ՀՀ օգնությունն առաջարկելով Լիբանանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- ասվում է գրառման մեջ:

Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը, ըստ անհրաժեշտության, կկայացնի որոշումներ:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վրավորներ։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---