Թրամփը մտադիր է Moderna-ից Covid-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնել![]() 12 օգոստոսի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայազգի հայտնի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna-ից Covid-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնել, եթե այն գրանցվի։ Նա հայտարարել է, որ իր աշխատակազմը համաձայնության է եկել ընկերության հետ, գրում է Deutsche Welle-ն։ ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Covid-19-ի դեմ ամերիկյան 3 պատվաստանյութ արդեն կլինիկական փորձարկումների 3-րդ փուլում է։ Pfizer-BioNTech և Moderna ընկերություններն առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում։ Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել ԱՄՆ-ում նոյեմբերի սկղբին։ Moderna ընկերությունը պլանավորում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել $50-ից $60 յուրաքանչյուր կուրսի համար (2 դեղաչափ), ինչն առնվազն $11-ով ավելի թանկ է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |