Covid-19-ի դեմ ՌԴ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթում![]() 12 օգոստոսի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Պատվաստանյութի արտադրությունն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկայի կարիքներին։ Առաջին խմբաքանակը կտրամդրվի բժիշկներին։ Պատվաստումը կամավոր է լինելու, գրում է «Վեդոմոստին»։ Մուրաշկոն անհիմն է համարել արտերկրի որոշ մասնագետների կասկածները պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ։ Ըստ նրա՝ ռուսական պատվաստանյութը հիմնված է ավելի վաղ հետազոտված բաղադրիչների վրա. դրանով է բացատրվում հետազոտման սեղմ ժամկետը։ Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկածներ էր հայտնել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության մասով։ ԱՀԿ-ն, իր հերթին, զուսպ է արձագանքել պատվաստանյութի գրանցման տեղեկությանը։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ Պատվաստումը կլինի կամավոր։ ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տվել ռուսական պատվաստանյութի կիրառման վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դստրերից մեկն արդեն պատվաստվել է և իրեն լավ է զգում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |