Բելառուսում մասնակի վերականգնվել է համացանցի հասանելիությունը![]() 12 օգոստոսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան Բելառուսի բնակիչների մի մասի ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Tut.by հարթակը։ Մասնավորապես, նախ վերականգնվել է հասանելիությունը սոցցանցերին և մեսենջերներին, Google և «Յանդեքս» որոնողական համակարգերին, տաքսի ծառայություններին, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և ամերիկյան The New York Times-ին։ Ավելի ուշ վերականգնվել է հասանալելիությունը նաև Tut.by и Onliner.by կայքերին։ Երկրում համացանցը մասնակի չէր գործում նախագահական ընտրությունների օրվանից՝ օգոտոսի 9-ից։ Ընդդիմադիրները իշխանություններին մեղադրում են միտումնավոր արգելափակելու համար, իսկ օգոստոսի 11-ին Բելառուսի կապի նախարարությունը համացանցի հետ խնդիրները պայմանավորել էր DDoS հարձակումներով։ Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |