Մոսկվայում բլոգերը ձերբակալվել է պետգաղտնիք ստանալու մեղադրանքով

Մոսկվայում բլոգերը ձերբակալվել է պետգաղտնիք ստանալու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Մոսկվայի Մեշանսկի դատարանը ձերբակալել է բլոգեր Անդրեյ Պիժին՝ անօրինական կերպով պետական գաղտնիքի հասանելիություն ստանալու համար, փոխանցում է TJournal-ը։

Բլոգերն արդեն կալանավորված է, ազատազրկման ժամկետը հայտնի չէ, սակայն այն չի կարող գերազանցել 2 ամիսը։ Բլոգերի գործով այլ մանրամասները գաղտնի են համարվում։ ՌԴ օրենքի համաձայն՝ նրան 3-8 տարի ազատազրկում է սպառնում։

Ավելի վաղ նա Լենինգրադի մարզում կառուցվող ատոմակայան է այցելել, նշվում է, որ ձերբակալման պատճառը կարող է դա լինել։

Պիժի ընկերները նրա անհետանալու մասին հայտնել են օգոստոսի 5-ին։

Բլոգերը Urbanturizm յութուբյան ալիքն է վարում, նրան հիմնականում հետաքրքրում են «լքված շինությունները, կիսագաղտնի օբյեկտները»: 2016-ին բլոգերը կրկին հայտնվել էր իրավապահերի ուշադրության կենտրոնում և ձերբակալվել, մի քանի ամիս անց դատարանը նրա գործը կարճել էր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---