Ավինյան․ Սահմանների բացման մասով քննարկում կա ՌԴ-ի հետ ուղևորահոսքն ապահովելու համար![]() 12 օգոստոսի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ուղևորահոսք ապահովելու համար սահմանների բացման մասով երկխոսություն կա Ռուսաստանի հետ, հայտել է պարետ Տիգրան Ավինյանը։ «Այս պահին ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա երկկողմանի ֆորմատով է արվում։ Ցամաքային սահմանների մասով դեռևս քննարկումներ չկան ոչ Վրաստանի, ոչ էլ Իրանի հետ։ Դեռևս նույն ռեժիմն ու նույն սահմափակումները պահպանվում են», - ասել է նա։ Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն արդեն 5 անգամ երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |