Բրազիլական սառեցրած հավի թևիկների վրա Չինաստանում կորոնավիրուս են գտել![]() 13 օգոստոսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի նոր աղբյուր են հայտնաբերել, վարակը երկիր է բերվել Բրազիլիայում արտադրված, սառեցրած հավի թևիկներից, հետազոտությունն անցկացվել է երկրի հարավում՝ Շենժենում, փոխանցում է Mk.ru-ն։ Տեղի հիվանդությունների վերահսկամ և կանխարգելման կենտրոնը փորձաքնության է ենթարկել բրազիլական հավի թևիկների մակերեսից մի նմուշ՝ պարզելու վիրուսի առկայությունը, արդյունքը դրական է եղել։ Ըստ տեղական իշխանությունների՝ բոլոր աշխատակիցները, որոնք կարող էին առնչված լինել պրոդուկտի հետ, թեստավորվել են, նրանք վարակված չեն եղել։ Սա սառեցված մթերքի մակերեսին կորոնավիրուսի առկայության առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Հրվ. Ամերիկայից արտահանված ծովամթերքի փաթեթի վրա ևս վիրուս էր հայտնաբերվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հուլիսից սկսած սառեցրած մթերքների մակերեսին վիրուսի հայտնաբերման 7 դեպք է գրանցվել Չինաստանում։ Ըստ որոշ մասնագետների՝ նման մթերքները, ամենայն հավանականությամբ, վարակի աղբյուր են, քանի որ դրանք հիմնականում պահվում են ցածր ջերմաստիճանում։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |