Սևանի ափից վագոն-տնակ է ապամոնտաժվել![]() 14 օգոստոսի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Սևանի ափից վագոն-տնակ է ապամոնտաժվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։ Ապամոնտաժված վագոն-տնակը դուրս է բերվել Սևանա լճի ափամերձ հատվածից։ «Սևանի ափը մաքրվում է։ Ապամոնտաժվել է հերթական վագոն-տնակը։ Աշխատանքները շարունակվելու են։ Պարբերաբար կտրամադրենք հավելյալ տեղեկությունները։ Վագոն-տնակն ապամոնտաժվել է ու դուրս է բերվել Սևանա լճի ափամերձ հատվածից»,-ասվում է գրառման մեջ։ Օգոստոսի 13-ին ապամոնտաժվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինփաստաթղթերի, մոտ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |