Էկոնոմիկայի նախարարին դիմակ չկրելու համար տուգանել են![]() 14 օգոստոսի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, որը ասուլիսի սրահ էր մտել առանց դիմակի, տուգանել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։ «Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևանությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունում կազմվեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն»,- ասվում է գրառման մեջ: Օհանյանը ներողություն է խնդրել անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ «նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։ Գործող օրենքով դիմակ չկրելու համար սահմանված է 10,000 դրամ տուգանք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |