Անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է առաջադրվել 4 հարազատի ձևական աշխատող գրանցելու համար![]() 14 օգոստոսի 2020 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Ըստ քննության տվյալների՝ «Վայոց ձորի անտառտնտեսության» տնօրենը, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսը, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11,476,359 ՀՀ դրամը: Պարզվել է, որ նա միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսությունում»։ Նրանք ներառվել են աշխատավարձերի ցուցակներում և ամեն ամիս վարձատրվել են՝ աշխատանքի չներկայանալով և պարտականությունները չկատարելով։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |