Հրվ․ Կորեայում եկեղեցու հովվին մեղադրանք է առաջադրվել 315 հոգու վարակման համար![]() 17 օգոստոսի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայում Սեուլի եկեղեցիներից մեկի քահանային մեղադրանք է առաջադրվել՝ կորոնավիրուսի սահմանփակումները հաշվի չառնելով հավաքներ անելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ 315 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ վերջերս եկեղեցի այցելած 4066 մարդկուց 1045-ի հետ հնարավոր չի եկել կապվել, 550-ը հասցեներ չի նշել, 495-ը չի պատասպանել հեռախոսազանգերինն։ 1207-ն արդեն թեստավորվել են, մյուս մասը սպասում է թեստավորման։ Եկեղեցին չի ընդունում մեղադրանքը և նշում է՝ կառավարությունը զրպարտում է։ Հարավային Կորեայի 7560 եկեղեցում արգելված է հավաքներ անցկացնել, բացառությամբ շաբաթ օրերի ծառայությունների, որոնց ընթացքում պետք է պահվի սոցիալական հեռավորություն։ Կորոնավիրուս է հայտնաբերվել Հարավային Կորեայի 14,873 մարդու մոտ, մահացել է 305 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |